Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Առաջատարը «Արարատն» է

Առաջատարը «Արարատն» է
26.11.2013 | 10:56

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի տասներեքերորդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. 3։0 հաշվով «Արարատը» հաղթել է «Ալաշկերտին» ու քսանյոթ միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը, նույն 2:1 հաշվով «Շիրակը» պարտության է մատնել «Փյունիկին» «Գանձասարը»՝ «Բանանցին», «Միկան»՝ «ՈՒլիսին»: Տուրի ավարտից հետո քսանմեկ միավորով «Շիրակը» երկրորդ հորիզոնականում է, իսկ նրան ընդամենը երկու միավորով զիջող «Գանձասարը»` երրորդում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ